Ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրականի շրջանակներում այսօր Հայաստանի հավաքականը հյուրընկալում է Ղազախստանի ընտրանուն: Մրցաշարային աղյուսակում մի առանձնակի դիրք չունեցող հայերիս համար /երեք միավորով հինգերորդ՝ նախավերջին հորիզոնականում ենք/ այս դիմակայությունում հաղթանակը պարզապես պահանջված է ու այլ չափորոշիչների կողքին հաստատ խոշոր նշանակություն ունի նաև հոգեբանական առումով:
Հանդիպումը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, ժամը 20.00-ին հեռարձակվելու է հանրային հեռուստատեսությամբ: Մաղթենք մերոնց հաջող մրցելույթ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ